Ավստրալիայի դատարանը AC/DC-ի թմբկահարին դատապարտել է 8 ամիս տնային կալանքի

09:57 • 09.07.15

Ավստրալիայի դատարանը մեղավոր է ճանաչել AC/DC ռոք-խմբի թմբկահար Ֆիլ Ռադին կյանքի սպառնալիքի և թմրանյութեր պահելու մեջ, գրում է gazeta.ru-ն:

Չնայած նրան, որ մեղադրանքը պահանջում էր դատապարտել Ռադին 18 ամիս ազատազրկման, դատարանը որոշում է կայացրել 8 ամսով տնային կալանքի մասին:

Ռադը կկարողանա հյուրեր ընդունել, բայց նրա նկատմամբ իրականացվելու է էլեկտրոնային հսկողություն: