Արագած գյուղի գետում հակատանկային նռնականետ է հայտնաբերվել

10:54 • 09.07.15

Անհայտ քաղաքացուց hուլիսի 8-ին, ժամը 10.55-ին ոստիկանության Ապարանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ ինքը Արագած գյուղից է, և Արագած գյուղի գետի վրա գտնվող կամուրջի տակ զինամթերք է թողել:  


Մեկնած օպերատիվ խումբը Արագած գյուղի «Գեղարոտ» գետի կամրջի տակից, գետի միջից, հայտնաբերել է հակատանկային նռնականետ:


Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: