Սակագնային կարգավորման խնդիրների պատճառով ՀԷՑ-ի վնասները 2014-ին ավելացել են 8 %-ով. «Ինտեր ՌԱՕ»
Լուսանկարը՝ gefest.me-ի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վնասները, որոնք առաջացել են սակագնային կարգավորման համակարգային խնդիրների արդյունքում, 2014 թվականին ավելացել են 8%-ով՝ կազմել 107 մլրդ դոլար, այս մասին հայտնել է «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների և ռազմավարության բլոկի ղեկավար, կառավարման անդամ Իլնար Միրսիյապովը։
«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում եկամտի ստացում ՀԷՑ-ից և հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ նշելով, որ ընկերության բաժինը Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի սակագնային եկամտում 5 տարվա ընթացքում նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50%-ից հասնելով 23%-ի։
Միրսիյապովի խոսքով՝ դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից լրացուցիչ եկամուտներ ստացել են գեներացնող ձեռնարկությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Եվ սակագնի 73% աճը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը կրում է հիմնական ռիսկերը և իր վրա է ընդունում էլեկտրաէներգիայի ոլորտում առաջացող անհավասարակշռությունները, որոնք էլ, 2012-ից սկսած, հանգեցրել են ընկերության ամենամյա վնասների ձևավորմանը՝ Այս կապակցությամբ ՀԷՑ-ը ստիպված է ներգրավել միջոցներ, ինչն էլ ավելի է վատացնում իրավիճակն ընկերությունում։
«2015-ին բացասական միտումը շարունակվում է»,- նշել է Միրսիյապովը։










