Բակո Սահակյանը Լոնդոնում հանդիպել է ՀԲԸՄ Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ

15:23 • 09.07.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:


Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը միշտ զգում է ՀԲԸՄ աջակցությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունն այսուհետ ևս կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: