Բեյրութի կենտրոնում անկարգությունների ժամանակ ավելի քան 12 մարդ է վիրավորվել
Ավելի քան 12 մարդ է վիրավորվել Բեյրութի կենտրոնում զանգվածային ցույցի ժամանակ սկսված անկարգությունների արդյունքում, հաղորդում է ria.ru-ն:
Ամենամեծ քրիստոնյա կուսակցության՝ «Ազատ ժողովրդավարական շարժման» աջակիցները Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում զանգվածային ցույցի են դուրս եկել:
Խաղաղ ակցիան, սակայն, վերածվել է ծեծկռտուքի. երիտասարդների խումբը բախվել է իշխանության ներկայացուցիչների հետ, ինչի հետևանքով վիրավորվել է յոթ զինվորական և վեց ակտիվիստ:
Կարմիր խաչի աշխատակիցները կուսակցության աջակիցներից չորս վիրավորի և անվտանգության մեկ աշխատակցի են տարհանել: Քրիստոնյաները պահանջում են իրենց իրավունքների պաշտպանություն և երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծում:










