2015 թ. 1- ին կիսամյակում մայրաքաղաքում ծնունդների թիվը 180-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը

10:42 • 09.07.15

2015 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 10464 երեխա: Այս ցուցանիշը 180-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
 

Հունիսի 26-ից  հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38140 քաղաքացի:


Հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 452 երեխա՝ 242 տղա, 210 աղջիկ: