Չելսիի նախկին խաղացողը վիճակախաղով 7,5 միլիոն եվրո է շահել

13:08 • 09.07.15

«Չելսի»-ի նախկին կիսապաշտպանը, ով խաղացել է ակումբի համար 1950-60-ական թվականներին, դարձել է Ազգային բրիտանական վիճակախաղի միակ հաղթողը, գրում է korrespondent.net-ը:

Շաբաթօրյա ջեքփոթը կազմել է 7,5 միլիոն եվրո: «Լավ նորությունները թափվեցին գլխիս: Անկեղծ ասած՝ մենք դեռ չենք կարողանում հավատալ տեղի ունեցածին»,- իր տպավորություններով կիսվել է Բրեդբերին:

 

Նախկին ֆուտբոլիստն ու նրա կինը դեռ չեն որոշել, թե ինչի վրա են ծախսելու շահումը: Տարբերակներից մեկն Անգլիայում առանձնատուն գնելն է:

«Առանձնատունը հիանալի վայր կլիներ, որտեղ կհավաքվի ողջ ընտանիքը: Այս գումարը կապահովի մեր երեխաների և թոռների ապագան»,- պատմել է Էլեանոր Բրեդբերին: