1.6 մլրդ եվրո. Իտալիայում կալանք է դրվել «Կոզա Նոստրայի» անդամի ողջ ունեցվածքի վրա

11:19 • 09.07.15

Պալերմո քաղաքում դատարանի կայացրած վճռի համաձայն կալանք է դրվել սիցիլիական մաֆիայի անդամներից մեկի ողջ ունեցվածքի վրա:


Ինչպես նշում է euromag.ru-ն, խոսքը վերաբերում է 66-ամյա Կարմելո Վիրգային, ով բացի «Կոզա Նոստրայի» անդամ լինելը, համարվում է երկրի ամենահարուստ բնակիչներից մեկը:


Ընդհանուր առմամբ, կալանքի տակ է դրվել 1.6 մլրդ եվրո արժողությամբ ունեցվածք, որում ներառված են բանկային հաշիվներ ու ձեռնարկություններ:


Վիրգան կասկածվում է մաֆիայի միջամտության արդյունքում մի շարք խոշոր շինարարական տենդերները շահելու համար:


Աղբյուրը հավելում է, որ կասկածելի է նաև այն փաստը, որ Վիրգայի ընտանիքը «հեքիաթային» հարստության տեր է դարձել բավական կարճ ժամանակահատվածում, իսկ մինչ այդ նրանք սովորական գյուղացիներ են եղել: