Հոնկոնգում թայֆունի պատճառով տասնյակ ավիաչվերթներ չեղյալ են հայտարարվել

15:09 • 09.07.15

Հոնկոնգի միջազգային Չեկ Լապ Կոկ օդանավակայանում տասնյակ ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել խաղաղօվկիանոսյան «Լյանխուա» թայֆունի մոտենալու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այժմ ցիկլոնը մոտեցել է մեգապոլիսին։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Չինաստանի հատուկ վարչական շրջանից 110 կիլոմետր հյուսիս-արևելք:

 

Քաղաքում 10 բալանոց սանդղակով փոթորկի նախազգուշացման 8-րդ աստիճան է հայտարարվել: Դա նշանակում է դպրոցների, պետական հաստատությունների և գրասենյակների փակում, նավահանգստում բեռնաթափման աշխատանքների դադարեցում: