Բակո Սահակյանը Լոնդոնում հանդիպել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

01:13 • 09.07.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին և 8-ին Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Ռամկավար Ազատական կուսակցության Մեծ Բրիտանիայի կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարելու, համազգային կարևորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: