Հռոմի պապը կոկայի տերևներով պատրաստված թեյ է փորձել

10:26 • 09.07.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Էկվադորից Բոլիվիա թռիչքի ընթացքում փորձել է կոկայի տերներից պատրաստված թեյ, գրում է Комсомольская правда-ն։


Բանն այն է, որ 78-ամյա պոնտիֆիկոսը շատ է հոգնել, և ինքնազգացողությունը լավացնելու համար բորտուղեկցորդուհիները նրան առաջարկել են ավանդական բոլիվիական ըմպելիք, որը կոչվում է «Տրիմատե»։ Այն պատրաստվում է երիցուկից, կոկայից և անիսոնի սերմերից։ Հռոմի պապն էլ չի հրաժարվել։ Ի դեպ, նա մինչ այդ ուղևորությունն էլ խոստովանել էր, որ դեմ չէ փորձել կոկայի տերևները։


Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի օդանավակայանում Ֆրանցիսկոս պապին դիմավորել է երկրի նախագահ Էվո Մորալեսը։

Լուսանկաները՝ yahoo.com-ի

A street vender sells cutout images of Pope Francis as faithful wait for his arrival on the road between El Alto, at 4050 meters (13,615 feet) where...

A woman has her picture taken by a street photographer with a life-size cutout image of Pope Francis  as faithful wait for his arrival next to the...