Թբիլիսիի մոտակայքում կրկին փլուզում է տեղի ունեցել

14:03 • 09.07.15

Թբիլիսիի մոտակայքում Ախալդաբա գյուղի մոտ ևս մեկ փլուզում է տեղի ունեցել, սակայն ավելի փոքր չափսերի, գրում է gazeta.ru-ն:

 

Մարդիկ փլուզման հետևանքով չեն տուժել, տներ նույնպես չեն վնասվել:

 

Նշվում է, որ փլուզված հատվածն ընկել է նախորդ փլուզումից հետո վերականգնված ճանապարհի և գազամուղի վրա, ինչի պատճառով էլ այժմ դադարեցված է գյուղ գազի մատակարարումը:

 

Մասնագետների պնդմամբ՝ հենց Ցխնետի-Բետանիա ճանապարհի վրա ընկած փլուզումն էր Թբիլիսիում հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հիմնական պատճառներից մեկը:

 

Պաշտոնական տեղեկություններով՝ աղետի հետևանքով 19 մարդ է մահացել, ևս երեքը մինչ այժմ անհետ կորած են համարվում: