Ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել են Գերմանիայի երեք կանցլերներին. WikiLeaks
WikiLeaks կայքում հրապարակաված փաստաթղթերի համաձայն, ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը տասնամյակներ շարունակ լրտեսել է Գերմանիայի երեք կանցլերներին:
Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան գործակալության աշխատակիցները հետևել են Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի և նախկին կանցլերներ Գերհարդ Շրյոդերի և Հելմուտ Կոլի հեռախոսազրույցներին:
Գերմանիայի իշխանություններն այժմ ստուգում են տվյալ տեղեկությունը:










