Դիմակավոր անձինք Այվազովսկու կտավ են առևանգել ռուսաստանյան թանգարանից

23:45 • 10.07.15

Երկու անհայտ անձ` դիմակներով և ակնոցով, Այվազովսկու և այլ գեղանկարիչների կտավներ են առևանգել Տարուսի թանգարանից:

 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` տղամարդիկ նախ կպչուն ժապավենով կապկպել են Ռուսաստանի Կալուգայի շրջանի Տարուսի պատկերասրահի աշխատակցուհիներին, պա անցել կողոպուտին:

 

Ըստ իրավապահների` այդ անձինք նաև սպառնացել են զենք հիշեցնող առարկայով: Գողացվել է 3 աշխատանք` «Ծովը Կապրի կղզու մոտ», Վասիլի Պոլյոնովի «Երուսաղեմցի հրեայի գլուխը» և անհայտ նկարչի «Խաչելությունը»:

 

Նկարների ընդհանուր արժեքը գնահատվումէ 7,5 մլն դոլար: