Երևան կժամանի հանրահայտ դերասանուհի Նաստասյա Կինսկին

19:00 • 10.07.15

Այսօր Երևան կժամանի հանրահայտ դերասանուհի, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր, Նաստասյա Կինսկին, ով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում է:


Նաստասյա Կինսկին  գերմանական   կինեմատոգրաֆի բարձրագույն ՝  Deutscher Filmpreis-ի երկակի դափնեկիր է, հայտնի է «Տեսս» , «Մարիայի սիրեկանները« ֆիլմերում մարմնավորած իր գլխավոր դերերով: