Հանրապետական ընդունող հանձնաժողովը երկարաձգել է ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը
Հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի (ատեստատի) ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը, ժամը 18:00 ներառյալ. տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Որոշումը կայացվել է հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացրել է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից:










