ԻՊ-ն ստանձնել է Կահիրեում Իտալիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

22:22 • 11.07.15

Այսօր ցերեկը Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

 

«Գազետա»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ ԻՊ-ն  հանդես է եկել սոցցանցերում:

 

Այսօր Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ ականապատ մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով տուժել էր 5 մարդ, այդ թվում` 2 ոստիկան, 3 անցորդ:

 

Իտալիայի իշխանությունները այս միջադեպից հետո հանդես էին եկել ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության կոչով: