Սերբիայի վարչապետի վրա քարեր են նետել և վռնդել Սրեբրենիցայում ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունից (տեսանյութ, լուսանկարներ)

17:52 • 11.07.15

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ժամանակից շուտ ստիպված է եղել լքել Սրեբրենիցա քաղաքում ընթացող արարողությունն այն բանից հետո, երբ ամբոխի միջից իր վրա քարեր և շշեր են նետել, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։


Ինչպես փոխանցում են տեղեկատվական գործակալությունները դեպքի վայրից՝ սերբական պատվիրակությունը շտապ լքել է արարողությունը և գնացել դեպի գերեզմանատան ետևում կայանված մեքենանները։


Հիշեցնենք, որ տասնյակ հազարավոր մարդիկ այսօր ժամանել են Բոսնիայի Սրեբրենիցա քաղաք, որտեղ մասնակցում են 1991-1995թթ. Հարավսլավիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ հազարավոր փախստականների սպանության 20-ամյա տարելիցին նվիրված արարողություններին։