Աշխարհում այսօր հիշում են Սրեբրենիցայի ցեղասպանության 20-ամյա տարելիցը (լուսանկարներ)

16:54 • 11.07.15

Աշխարհում հուլիսի 11-ին հիշում են 1991-1995թթ. Հարավսլավիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Սրեբրենիցա քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերին, գրում է Обозреватель-ը։

Համաձայն համընդհանուր տարբերակի՝ 1995թ. հուլիսի 11-ին սերբական զորքերն այնտեղ գնդակահարել են 13-77 տարեկան 7.000-8.000 բոսնիացի տղամարդկանց։

2007թ. հունվարին Ռազմական միջազգային տրիբունալը սերբերի այդ գործողությունները որակել է որպես «ցեղասպանություն»։ Բացի այդ, 2009թ. հունվարին Եվրոպական խորհրդարանը հուլիսի 11-ը հայտարարել է «Սրեբրենիցայում ցեղասպանության հիշատակի օր»։

Հանցագործությունն ընդունել են նաև սերբական իշխանությունները, ովքեր պատերազմից հետո ուղղություն են վերցրել դեպի Եվրոպա։