Ամերիկացի օնկոլոգը դատապարտվել է 45 տարվա ազատազրկման՝ քաղցկեղի կեղծ ախտորոշումների համար

10:47 • 11.07.15

ԱՄՆ-ում օնկոլոգ Ֆարիդ Ֆատան դատապարտվել է 45 տարվա ազատազրկման` հիվանդներին կեղծ ախտորոշումներ տալու համար: 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Դեթրյոթ քաղաքի բնակիչն իր հիվանդներին կեղծ ախտորոշումների հիման վրա նշանակել է նրանց առողջությանը վնասող բուժում: Ֆատան առողջ մարդկանց նշանակել է քիմիաթերապիայի կուրս, ինչը խիստ վնասակար ազդեցություն է ունցել մարդկանց առողջության վրա: 

«Ես դրժել եմ Հիպոկրատի երդումն ու կորցրել հիվանդների վստահությունը: Չգիտեմ, թե ինչպես կարող եմ բուժել այս վերքը: Չեմ կարող արտահայտել իմ զգացած ամոթը»,-ասել է բժիշկը:

Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահները բժշկից առգրավել են 17.6 մլն դոլար, որը նա ստացել է ապահովագրական ընկերություններից` իբր թե քաղցկեղով հիվանդներին բուժելու համար: