Ավտովթար Մարտունի–Վարդենիս ճանապարհին, կա 1 զոհ և 2 վիրավոր. Shamshyan.com
Գեղարքունիքի մարզում այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Գևորգ Խնուսյանի վարած Opel մակնիշի 34 ՏR 532 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Դավիթ Մանուկյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 18 ՏՏ 042 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Բախումից հետո Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ծառին: Վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող ուղևորներից 1 հոգի մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։










