Մոսկվայում BMW-ի 3 ուղևոր կենդանի այրվել է 130 կմ/ժ արագությամբ մրցավազքի պատճառով
Մոսկվայի Բեգովայա փողոցի վրա ճանապարհատրանսպորտային վթար է տեղի ունեցել, որի զոհ է դարձել երեք մարդ, հաղորդում է lifenews.ru-ն:
Նախնական տվյալներով՝ 1994 թվականի արտադրության BMW ավտոմեքենայի վարորդը չափազանց մեծ արագությամբ է վարել իր ավտոմեքենան, ինչի հետևանքով ողորկ ճանապարհի վրա կորցրել է վերահսկողությունը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերով գլխավոր վարչությունում լրատվամիջոցի աղբյուրների խոսքերով՝ երիտասարդը հավաքել է ժամը մոտ 130 կիլոմետր արագություն:
LifeNews-ը ձեռք է բերել տեսախցիկներից ստացված կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է վարորդը մեծ արագությամբ ընկնում անձրևից հետո առաջացած ջրափոսի մեջ: Դրանից հետո կառավարումը կորցրած ավտոմեքենան պտտվում է մեծ արագության տակ և հարվածում ցանկապատներին ու այրվում: Ավտոմեքենայի հետևի նստարանին գտնվող երեք ուղևորները չեն հասցրել դուրս գալ և կենդանի այրվել են:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










