Եվրախումբը չի հասել միասնական կարծիքի հունական ծրագրի վերաբերյալ. Լյուքսեմբուրգի վարչապետ

18:45 • 12.07.15

Եվրախումբը չի հասնել միասնական կարծիքի հունական ծրագրի հարցի վերաբերյալ, գրանցվել են տարաձայնություններ: Այդ մասին հայտարարել է Բրյուսելում եվրագոտու երկրների վեհաժողովին ժամանած Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը, հաղորդում է ria.ru-ն:


«Մենք տարաձայնություններ ենք տեսնում Եվրախմբում: Դա կապված է այդ թվում նաև վստահության պակասի հետ: Դրա համար մենք հավաքվել ենք այսօր այստեղ, որպեսզի վերականգնենք կորած վստահությունը»,- ասել է Բետելը, ում ժամանման հեռարձակումն իրականացրել է Եվրահանձնաժողովի կայքը:


Ինչպես ասվում է Բրյուսելում նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարությունում, Եվրախումբը դեռ չի տեսնում հիմքեր Հունաստանին տրամադրվող օգնության երրորդ փաթեթի վերաբերյալ բանակցությունները սկսելու համար:


Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Եվրախումբը եվրագոտու վեհաժողովին չի ներկայացրել փաստաթղթեր, որոնք պետք է սկիզբ դնեին Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման շուրջ բանակցություններին:


«Մենք դեռ Եվրախմբից չենք ստացել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կբացեին Հունաստանի վերաբերյալ բանակցությունները»,- հայտարարել է նա և ավելացրել, որ ստեղծված իրավիճակը «ծայրահեղ ծանր է»: