Մեքսիկայում նարկոբարոն «Էլ Չապոն» թունելի միջոցով փախել է բանտից

17:35 • 12.07.15

Մեքսիկայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ շաբաթ օրը նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուզմանը փախել է բանտից իր խցի լոգարանի հատվածից բացվող թունելի միջոցով, հաղորդում է Associated Press-ը:


Թունելն ունեցել է 1500 մետր երկարություն, ինչպես նաև օդափոխություն և աստիճաններ: «Ալտիպլանո» բանտի 18 աշխատակից հարցաքննության են մասնակցում:


Սա երկրորդ անգամ է, ինչ Գուզմանը փախնում է Մեքսիկայի առավել խիստ անվտանգության միջոցառումներով բանտից:


Կառուցված բարդ թունելի միջոցով, որի կառուցումը, ինչպես պնդում են, իշխանությունները չեն նկատել, Գուզմանը փաստացիորեն արել է այն, ինչ Մեքսիկայի իշխանությունները խոստացել էին, որ տեղի չի ունենա փախուստից հետո անցած տարի նարկոբարոնին կրկին բռնելուց հետո:


AP-ի լրագրողները հայտնել են, որ բանտի մոտակայքում գտնվող ճանապարհները հսկվում են դաշնային ոստիկանության կողմից, ճանապարհներին անցակետեր են տեղադրվել: Հետաձգվել են նաև Տոլուկա օդանավակայանից չվերթները: