Եվրոգոտու առաջնորդները Հունաստանի հետ ֆինանսական օգնության վերաբերյալ համաձայնության են հասել

12:25 • 13.07.15

Եվրոգոտու առաջնորդները հրատապ գագաթնաժողովի ընթացքում Հունաստանի հետ համաձայնության են հասել ֆինանսական օգնության 3-րդ փաթեթի վերաբերյալ, գրում է Газета-ն՝ Reuters-ին հղումով։


«Ձեռք է բերվել համաձայնություն»,- հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը։


Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Twitter-ում գրել է, որ բոլորը պատրաստ են դիմել Եվրոպական կայունության մեխանիզմի ծրագրին՝ Հունաստանի համար։


Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն էլ հայտարարել է, որ Հունաստանը չի լքի եվրոգոտին։ Նա նաև հայտնել է, որ բանակցությունների մասնակիցները գոհ են գագաթնաժողովի արդյունքներից։