Հունաստանը կերկարացնի բանկային արձակուրդները անորոշ ժամկետով

17:15 • 13.07.15

Հունաստանում բանկերի արձակուրդները կերկարաձգվեն անորոշ ժամկետով, գրում է rbc.ru-ն: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարարությունը:

 

Նախատեսվում էր, որ բանկերը կվերսկսեն աշխատանքը երկուշաբթի օրը՝ հուլիսի 13-ին, սակայն բանկերի արձակուրդների ավարտի ժամկետն արդեն մեկ շաբաթով հետաձգվել էր:

 

Հունաստանի կառավարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել նրանց աշխատանքը երկրի ֆինանսական համակարգը պաշտպանելու համար:

 

Վարկատուների հետ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ Հունաստանը երեք տարվա համար կստանա 86 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն, որը նրան կտան ԵՄ-ն և ԱՄՀ-ն: Դրա դիմաց երկիրը կստեղծի 50 միլիարդ եվրոյի հատուկ ֆոնդ:

 

Ինչպես հայտարարել է Ալեքսիս Ցիպրասը, բանակցությունների ժամանակ նա ստիպված է եղել զիջումների գնալ և համաձայնել պետական ֆոնդի ստեղծմանը: