2050 թվականին Հնդկաստանը կդառնա աշխարհում ամենախիտ բնակեցված երկիրը

17:23 • 13.07.15

Հնդկաստանի քաղաքացիների թիվը գերազանցել է 1,27 միլիարդը, և բնակչության աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում 2050 թվականին երկիրը կլինի աշխարհում ամենախիստ բնակեցված երկիրը, գրում է ТАСС-ը:

 

«Այժմ Հնդկաստանում պաշտոնապես գրանցված է 1 274 միլիոն մարդ,- ասված է երկրի առողջապահության նախարարությանը կից բնակչության կայունացման հիմնադրամի հայտարարությունում: - Դա նշանակում է, որ 1,6 տոկոսի ամենամյա դինամիկայի պահպանման դեպքում 2050 թվականին մենք կդառնանք աշխարհում ամենախիստ բնակեցված պետությունը»:

 

Վերջին տարիներին Հնդկաստանի բնակիչների թիվն աճում է ավելի արագ տեմպերով, քան Չինաստանում, որը դեռ առաջատար դիրք է զբաղեցնում բնակչության քանակով (ավելի քան 1,39 միլիարդ մարդ): «Երկու երկրներում աճի ներկայիս տեմպերի դեպքում՝ 2050 թվականին մեզ մոտ կապրի 1,63 միլիարդ մարդ՝ 10-15 միլիոնով ավելի, քան Չինաստանում»,- նշել է Հնդկաստանի առողջապահության նախարար Ջագատ Պրակաշ Նադդան: