Իտալիայի ափերի մոտ 809 անօրինական ներգաղթյալների են փրկել

09:25 • 13.07.15

Իտալիայի հարավային ափերի մոտ՝ Սիցիլյան նեղուցի մոտ, խորտակվող նավակներից փրկվել են 809 անօրիանական ներգաղթյալներ, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով AHCA գործակալությանը։


Շվեդական նավն օգնություն է հատկացրել 611 ներգաղթյալների, որոնց թվում եղել է 58 երեխա։


Եվս 2 նավ՝ ռազմական և առևտրային, փրկել են 198 ներգաղթյալների, ովքեր տեղափոխվել են իտալական Լամպեդուզա կղզի։
 

Իտալիայի ափերի մոտ 809 անօրինական ներգաղթյալների են փրկել