Նյու Յորքի Բրուքլինյան թանգարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել

08:42 • 13.07.15

Լուսանկարը՝ ny1.com–ի


Մեկ մարդ ստացել է վնասվածքներ կրակոցների հետևանքով, որոնք այսօր հնչել են Նյու Յորքի փողոցներից մեկում, գրում է Корреспондент-ը։


ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բրուքլինյան թանգարանի հարևանությամբ, որը գտնվում է համանուն թաղամասի կենտրոնում և որն աշխարհի խոշորագույն պատկերասրահներից է։


Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց ծանր վիճակում։ Դեպքի մասին լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։