Մահացել է Nintendo ընկերության նախագահ Սատորու Իվատան

08:58 • 13.07.15

Ճապոնիայում 56 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է Nintendo ընկերության նախագահ Սատորու Իվատան, ով նաև հայտնի «Մարիո» խաղի հեղինակներից մեկն էր, գրում է Корреспондент-ը։


Սատորուն գլխավորել է ընկերությունը 2002-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է HAL Laboratory ընկերությունում, որը, ինչպես և Nintendo-ն, զբաղվել է տեսախաղերի մշակմամբ։


Այդ ընկերությունում Իվատան աշխատել է 13 տարի՝ շարքային աշխատողից մինչև նախագահ։ Nintendo-ում Իվատան զբաղվում էր նաև GameCube խաղային կցորդի առաջխաղացմամբ, որն ընկերությանը մեծ հաջողություն է բերել։