Փարիզում անհայտ անձինք խանութում 18 մարդու են պատանդ վերցրել
Լուսանկարը՝ leparisien.fr-ի
Փարիզի արվարձաններից մեկում գտնվող Quartz առևտրային կենտրոնում տեղակայված Primark խանութում 3 զինված տղամարդ պատանդ են վերցրել խանութի 18 աշխատակիցների, գրում է Газета-ն՝ հղում անելով Le Parisien-ին։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զինված տղամարդկանցից մեկն այդ խանութի աշխատակիցն է։
Համաձայն ականատեսների վկայության՝ հանցագործները խանութ են եկել առավոտյան մոտ ժամը 6-ին՝ առաջին աշխատակիցների հետ։
Ավելի վաղ ոստիկանությունում ենթադրել էին, որ դեպքը ոչ թե ահաբեկչական ակտ է, այլ գողության փորձ։
AFP գործակալության տվյալներով՝ խանութի աշխատակիցներից մեկը հաղորդագրություն է գրել իր ընկերոջն այն մասին, որ իրեն և մյուսներին 2 զինված տղամարդիկ պատանդ են վերցրել։
Մեկ այլ լրատվամիջոց հայտնում է, որ Primark-ի մոտ 18 աշխատակիցներ գտնվում են ճաշարանում, ընդ որում՝ հայտնի չէ՝ նրանք պատանդ են վերցվել, թե պարզապես թաքնվել են հանցագործներից, փոխանցում է vedomosti.ru-ն։










