Ոստիկանությունն ազատել է Փարիզի մոտակայքում պատանդ վերցված 18 մարդկանց

13:52 • 13.07.15

Փարիզի մոտակայքում գտնվող ղ առտևրի կենտրոնում պատանդ վերցված 18 մարդիկ ազատ են արձակվել. տեղեկացնում է gazeta.ru-ն։

Տարհանումն իրականացվել է տեղի ժամանակով 10։30-ին։


Պատանդ վերցվածներից ոչ ոք չի տուժել,  սակայն նրանցից մեկը փրկարար գործողության ընթացքում թուլություն է զգացել։


Այս պահին առևտրի կենտրոնի տարածքում իրականացվում է հանցագործներին գտնելու գործողությունը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք զինված տղամարդ Quartz առևտրի կենտրոնի Primark խանութում 18 մարդու է պատանդ վերցրել։