Քանաքեռ–Զեյթունում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվածքներ ստացած անձը զոհվել է
16.50
Ոստիկանության մամուլի ծառայությունից ավելի ուշ Tert.am–ին տեղեկացրին, որ տուժածը 1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանն է։
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտնեցին, որ ոստիկաններն աշխատում են դեպքի վայրում:
Մեր տեղեկություններով հրազենային վնասվածք է ստացել անձը չպարզված մի քաղաքացի: Վերջինս աներձագի հետ դուրս գալիս է եղել Տիգրանյան 5 հասցեից, երբ մուտքի մոտ կրակել են:
Դեպքի վայրում հայտնաբերվել են Մակարով տիպի ատրճանակի պարկուճներ:










