Հունաստանի պետծառայողների արհմիությունը 24-ժամյա գործադուլ կանի
Լուսանկարը՝ unian.net-ի
Հունաստանի պետական ծառայողների արհմիությունը 24-ժամյա գործադուլ կանի հուլիսի 15-ին, այն օրը, երբ երկրի խորհրդարանը կքվեարկի բարեփոխումների մասին հարցերի վերաբերյալ, գրում է Интерфакс-ը։
Բացի այդ, արհմիությունը կոչ է անում բողոքի ցույց անցկացնել Աթենքում՝ խորհրդարանի շենքի առջև։
Դա կլինի Հունաստանի պետծառայողների առաջին ցույցը հունվարից ի վեր, երբ իշխանության է եկել «Սիրիզա» կուսակցությունը Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ։










