Վարկատուների հետ Աթենքի համաձայնությունն անընդունելի է. Հունաստանի էներգետիկայի նախարար

13:47 • 14.07.15

Հունաստանի արդյունաբերական բարեփոխումների, շրջակա միջավայրի պահպանության և էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը անընդունելի է համարել վարկատուների հետ Հունաստանի համաձայնագրի նախագիծը, հաղորդում է ТАСС-ը:

 

«Եվրոպական ինստիտուտների հետ ստորագրած համաձայնագիրն անընդունելի է: Դրա կարիքը չունի այնպիսի արմատական կուսակցություն, ինչպիսին ՍԻՐԻԶԱ-ն  է և խիստ տնտեսման միջոցների և հուշագրերի դեմ պայքարել խոստացած կառավարությունը»,- հայտարարել է Լաֆազանիսը կուսակցության քաղաքական քարտուղարության նիստի մեկնարկից առաջ:

 

«Այսպես կոչված գործընկերները, առաջին հերթին Գերմանիան, մեր երկրի հետ վարվել են ինչպես գաղութի հետ: Այդ համաձայնագրով նրանք վերացնում են ժողովրդական մանդատը, որ կառավարությունը ստացել էր հանրաքվեին»,- ասված է հայտարարության մեջ:

 

Նախարարն ընդգծել է, որ այդ նախագիծը ըստ երևույթին կընդունվի խորհրդարանի կողմից ընդդիմադիր կուսակցությունների ձայների հաշվին: «Բայց այն չի անցնի ժողովրդի կողմից, որն իր պայքարով կստիպի չեղյալ հայտարարել համաձայնագիրը»,- ասել է նա: