Հնդկաստանում 27 ուխտավոր է զոհվել կրոնական տոնակատարության ժամանակ

19:56 • 14.07.15

Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում անցկացվող կրոնական տոնակատարության ժամանակ առնվազն 27 ուխտավոր է զոհվել Գոդավարի գետի ափին ստեղծված  խուճապային իրավիճակի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է  BBC-ն` մեջբերելով ոստիկանության աշխատակցին, միջադեպը տեղի է ունեցել, երբ ուխտավորների առաջին խումբը,  լողանալու արարողությունից հետո դուրս  գալով սուրբ գետից, բախվել է ջուրը մտնողների խմբին:

Նշվում է, որ 12-օրյա  տոնակատարությանը 24 մլն մարդ է մասնակցելու: Ուխտավորները հավատում են, որ գետում լողանալով գետում կմաքրվեն իրենց մեղքերից: