Իրանի միջուկային խնդրի հարցով բանակցությունները կարող են ավարտվել երեքշաբթի. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջազգային միջնորդ «վեցյակի» հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները հնարավոր է շուտով ավարտվեն. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Միջուկային ծրագրի հարցով բանակցությունները, հնարավոր է ավարտվեն երեքշաբթի»,-ասել է Զարիֆը:
Միջազգային միջնորդների վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ աշխատում ենvերջինիս միջուկային ծրագրի շուրջ կայանալիք համաձայնագրի վրա:










