ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Վիեննայում Իրանի և «վեցյակի» լիագումար եզրափակիչ նիստ գումարելու մասին
ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Վիեննայում Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամ և Գերմանիա) եզրափակիչ լիագումար նիստ գումարելու մասին, հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես հայտնում է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը, արտգործնախարարների հանդիպումը, որը պետք է վերջակետ դնի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկար տարիներ շարունակվող բանակցություններին կսկսվի 12:30-ին Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջազգային միջնորդ «վեցյակի» հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները հնարավոր է շուտով ավարտվեն:










