Ճապոնիայում տաք եղանակի պատճառով զոհվել է 4 մարդ, ավելի քան 3000 մարդ հոսպիտալացվել է
Ճապոնիայում վերջին շաբաթվա ընթացքում ջերմային հարվածների հետևանքով ավելի քան 3000 մարդ է հոսպիտալացվել: Կա 4 զոհ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Ճապոնիայի համար աննախադեպ տաք եղանակը շարունակվել է ողջ նախորդ շաբաթվա ընթացքում: Միայն կիրակիից երկուշաբթի ընկած ժամանակահատվածում զոհվել է 4, հոսպիտալացվել է 800 մարդ:
Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 38.4 աստիճան:
Համաձայն կանխատեսումների՝ այսօր Տոյամա շրջանում ակնկալվում է 37, աստիճան, Տոկիոյում, Օսակեում և Կիոտոյում՝ 35 աստիճան:
Մասնագետները մարդկանց կոչ են անում օգտվել օդորակիչներից, երկար ժամանակ չմնալ փողոցում և շատ ջուր խմել:










