Լաս Վեգաս տարեկան այցելում է շուրջ 3 հարյուր հազար հայ զբոսաշրջիկ

18:16 • 14.07.15

Լաս Վեգասում Հայաստանի պատվո հյուպատոս Էնդի Արմենյանը մասնակցել է քաղաքի շերիֆ Ջո Լամբարդոյի հրավիրած քննարկմանը՝ նվիրված զվարճանքների քաղաքում անվտանգության ապահովմանն ու զբոսաշրջության հետ կապված հարցերին:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Armenialife-ը, հանդիպմանը մասնակցել են Լաս Վեգասում գործունեություն իրականացնող մի շարք երկրների պատվո հյուպատոսներ:

 

Հանդիպմանը շերիֆ Լոմբարդոն և հյուպատոս Արմենյանը խոսել են քաղաքում հայերի ներկայության մասին և շեշտել, որ տարեկան 250000-300000 հայ զբոսաշրջիկներ են այցելում Լաս Վեգաս: Շերիֆը նշել է, որ կան միջազգային մի շարք ուղղություններ, որոնք նախատեսում են ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լաս Վեգաս առաջիկա 12 ամսվա ընթացքում:

 

Նախատեսվում է, որ 2020թ. արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը Լաս Վեգասում կավելանա 30 տոկոսով: Այս առումով ավելանում է համապատասխան դեսպանատների աշխատանքը, որոնք պետք է կարողանան համակարգել զբոսաշրջիկների հետ կապված փաստաթղթային հարցերը: