Նաիրիտցիներն աշխատավարձերի մարման պահանջով փակել են Երևանի Բագրատունյաց պողոտան

16:15 • 14.07.15

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի մարման պահանջով գործարանի հատվածում փակել են Բագրատունյաց պողոտան:

 

«Մեզ խոստացել են, որ առնվազն վաղը կփոխանցեն մեր աշխատավարձերը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ երբ այսօր զրուցել են իրենց գլխավոր տնօրենի հետ, պարզվել է, որ խոստացված աշխատավարձը վաղը չի լինելու:
 

«Այնինչ, երկրի Նախագահի հանձնարարականը եղել է, նախարարն էլ խոստացել է, որ մենք մինչև 15-ը պետք է ստանանք մեր աշխատավարձերը: Այսօր 14-ն է և մեզ ասում են, թե աշխատավարձը չի լինելու, որովհետև պետք է ինչ-որ թղթեր ստորագրենք, որ իբր հրաժարվում ենք տույժ ու տուգանքներից: Մենք դրա մասին չենք էլ մտածում: Մեզ մեր աշխատավարձն է հետաքրքիր»,-ասաց Անուշ Հարությունյանը: