Քերրին և Զարիֆը կարող են հավակնել Խաղաղության նոբելյան մրցանակի
Իրանի և «վեցյակի» միջև համապարփակ համաձայնագիրը թույլ կտա բանակցողներին հավակնել հաջորդ տարվա Խաղաղության նոբելյան մրցանակին, հայտարարել է Ստոկհոլմի աշխարհի խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտում զինաթափության և զենքի չտարածման ծրագրի տնօրեն Տարիկ Ռաուֆը, գրում է ria.ru-ն:
«Իրանի և վեց գերտերությունների միջև համապարփակ համաձայնությունը վերջին երկու տասնամյակների առավել նշանակալի բազմակողմանի միջուկային համաձայնագիրն է։ Անցյալում նման փաստաթուղթ է եղել 1996 թվականից միջուկային փորձերի արգելքի մասին պայմանագիրը»,- ասված է Ռաուֆի հայտարարությունում:
Նրա խոսքերով՝ միջուկային գործարքը կապահովի Խաղաղության նոբելյան մրցանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի համար:










