Արքայազն Ուիլյամը շտապօգնության օդաչու է աշխատելու
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը երկուշաբթի օրը դուրս է եկել նոր աշխատանքի: Նա դարձել է Արևելյան Անգլիայում շտապ բժշկական ծառայության ուղղաթիռի օդաչու, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա պատմել է, որ անհամբերությամբ է սպասում աշխատանքի մեկնարկին և կփորձի արժանապատվորեն կատարել աշխատանքը՝ այն համատեղելով երկու փոքր երեխաների հոր դերի հետ։
Բրիտանական գահի թագաժառանգը սկզբից կթռչի որպես երկրորդ օդաչու, ինչպես նաև կստուգի ուղղաթիռների անվտանգությունը:
Ավելի վաղ արքայազն Ուիլյամը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի շարքերից, որտեղ որոնողա-փրկարարական ուղղաթիռի օդաչու էր:










