Դանակով զինված տղամարդը հարձակում է իրականացրել Հռոմի Կոլիզեումում` բացականչելով «Ալլահը մեծ է»

21:43 • 14.07.15

Դանակով զինված տղամարդը Հռոմի Կոլիզեումում  հարձակվել է 26-ամյա զբոսաշրջուհու վրա` ստիպելով նրան ծնկի իջնել:

Ինչպես հաղորդում է  Daily Mail-ը` միջադեպը տեղի է ունեցել հարյուրավոր այցելուների աչքի առաջ: «Ալլահը մեծ է» և «Աստված է ուղարկել ինձ» բացականչություններով տղամարդը հարձակվել է աղջկա վրա և ստիպել ծնկի գալ:

Ականատեսների խոսքով` այդ տեսարանը շատ նման էր ԻԼԻՊ-ի  գլխատման տեսարաններին, երբ դանակով զինյալը կանգնած է լինում պատանդի կողքին:

Շոկային վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը պատմել է, որ Հռոմ էր եկել քրոջ ավարտական երեկույթին մասնակցելու համար:  

Տղամարդը դեպքի վայրից փախուստի էր դիմել  ոստիկանության ժամանելուն պես, սակայն նրան հաջողվել է վնասազերծել և ձերբակալել: