Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի

11:59 • 14.07.15

Հուլիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Երևանյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և կանգնել՝ փորձելով օգնություն ցուցաբերել:
 

Երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: