Սիրիայում օդային հարվածի ժամանակ սպանվել է «Իսլամական պետության» երկու առաջնորդ

09:20 • 14.07.15

Սիրիայի հյուսիս-արևելքում օդային հարվածի ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բարձր ղեկավարության երկու ներկայացուցիչ: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես հայտարարել են ակտիվիստների ցանցից տեղեկություններ ստացող մոնիթորինգի կենտրոնի ներկայացուցիչները, մահացածները Իրաքի բնակիչ Աբու Օսամա ալ-Իրաքին  է և սիրիացի Ամեր ար-Ռաֆդանը:

 

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը ենթադրություն է հայտնել, որ հարվածը հասցրել է ամերիկյան ավիացիան: Սակայն կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրախմանն ասել է, որ վստահ չէ դրանում:

 

Ահաբեկիչների վրա օդից հարվածներ կարող էր հասցնել նաև սիրիական բանակը: