Ամերիկացուն ձերբակալել են նախկին ընկերուհու փափուկ խաղալիքը վառելու համար
ԱՄՆ-ում երիտասարդին ձերբակալել են նախկին ընկերուհու փափուկ խաղալիք արջուկը վառելու համար:
Fox News-ի փոխանցմամբ` Մեմֆիս քաղաքի 25-ամյա բնակիչը մեղադրվում է նաև իր նախկին ընկերուհու ընտանիքին հղված սպառնալիքների համար. ընկերուհին ասել է, որ խաղալիքը վառելուց հետո իր նախկին ընկերը նման սպառնալիք է հնչեցրել:
Ըստ ԶԼՄ-ների` Մարշալ Ֆրեյնրադ անունով երիտասարդը վառելիք է լցրել խաղալիքի վրա ու վառել բուխարու մեջ:
Ներկա դրությամբ երիտասարդը գտնվում է իրավապահների վերահսկողության ներքո:










