Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պարագվայում գտնվելու ժամանակ դարձել է ուշագրավ «սելֆիի» հերոս

10:06 • 15.07.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պարագվայում գտնվելու ժամանակ դարձել է ուշագրավ «սելֆիի» հերոս:


Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, լուսանկարի հեղինակը ոմն Սեբաստիան Գոնսալեսն է, ով եղել է պոնտիֆիկոսի ժամանակավոր վարորդը:


Տղամարդը «պապոմոբիլի» միջից «սելֆի» է արել` իր դեմքը լուսանկարելով ժպտացող Ֆրանցիսկոսի ֆոնին: Այնուհետև այս կադրը տարածվել է վիրտուալ տիրույթում: