Արմեն Աշոտյանը շնորհավորել է նոր ընդունված ուսանողներին

15:23 • 15.07.15

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է   բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդներին, որոնք արդեն ուսանողի կարգավիճակ ունեն:

 

«Հազարավոր երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը շարունակել Հայաստանի բուհերում։
 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ուսուցիչներին և ծնողներին։ Հուսամ, դուք լիարժեք կօգտագործեք նոր գիտելիքներ ստանալու հնարավորությունները և կշարունակեք հարթել ձեր կյանքի ճանապարհը»,- գրել է Արմեն Աշոտյանը:
 

Դրական միավորներ ստացած, բայց մրցույթից այս փուլում դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան դիմել համապատասխան թափուր տեղերի համար։
Արմեն Աշոտյանն առաջարկում է հետևել ԿԳՆ առաջիկա հայտարարություններին»։