Ֆրանսիայի արդյունաբերական օբյեկտները ուժեղացված հսկողության տակ են
Մարսելի մոտ գտնվող նավթաքիմիական գործարանում երեքշաբթի տեղի ունեցած երկու պայթյունից հետո Ֆրանսիայի նման բոլոր արդյունաբերական օբյեկտները վերցված են ուժեղացված հսկողության տակ, հաղորդում է ТАСС-ը: Նման հրաման է տվել երկրի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը:
La Parisien թերթի տվյալներով՝ ներքին գործերի նախարարը նամակով իշխանությունների ներկայացուցիչներից պահանջել է անմիջապես կապվել վտանգավոր արտադրությունների ղեկավարների հետ և մանրամասն ստուգումներ անցկացնել, հատկապես տեսահսկման համակարգերի գործունեությունում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից այդ թեմայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:










